Հրդեհ Արարատի մարզում. նախնական տեղեկություններով՝ այրվում է եղեգ

Արարատի մարզում հրդեհ է բռնկվել:

ՆԳՆ-ից լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ նախնական տեղեկություններով՝ այրվում է եղեգ: 

«ՆԳՆ փրկարար ծառայության երկու մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջում, կրակը վերահսկելի է»,- հայտնեցին ՆԳՆ-ից: