Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Քևին Համիլթոնը։


ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում նշվում է, որ Համիլթոնը պատասխանատու է այդ երկու կարևոր տարածաշրջաններում դաշինքի քաղաքականության համար։ Նա նաև քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնում գործընկերության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալն է։


Քեվին Համիլթոնը 2023-2026 թվականներին եղել է Թուրքիայում Կանադայի դեսպանը՝ համատեղության կարգով զբաղեցնելով նաև Վրաստանում և Ադրբեջանում Կանադայի դեսպանի պաշտոնը։


2016-2020 թվականներին նա եղել է Ռումինիայում, Բուլղարիայում և Մոլդովայում Կանադայի դեսպանը։