Պայթյուն՝ Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում․ կա տուժած

Մարտի 6-ին՝ ժամը 07։53-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Վարորդը, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 


 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։