Ռուսաստանը Մերձավոր Արևելքի հակամարտության մաս չէ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն
պատերազմը, որն ընթանում է, մեր պատերազմը չէ»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը
հարցին, թե պե՞տք է արդյոք Մոսկվան ազդեցություն ունենա մերձավորարևելյան
հակամարտության վրա։
Կրեմլի ներկայացուցչի
խոսքով՝ Ռուսաստանը չի կարող դադարեցնել պատերազմը Մերձավոր Արևելքում, բայց պետք
է գործի իր շահերը ապահովելու համար, այդ թվում՝ տնտեսական։
«Մենք
պետք է անենք այն, ինչը մեր շահերին է համապատասխանում։ Հիմա մենք պետք է
նվազագույնի հասցնենք մեր տնտեսության համար այն գլոբալ ցնցումների հետևանքները,
որոնք արդեն, տեսնում ենք, սկսվում են։ Մենք պետք է մեզ համար օգուտ ապահովենք
այնտեղ, որտեղ դա հնարավոր է, որքան էլ դա ցինիկ հնչի»,- ասել է Պեսկովը «Ռոսիա
24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ի
վիճակի՞ ենք արդյոք մենք կանգնեցնել այս պատերազմը։ Ոչ, մենք ի վիճակի չենք, այն
կարող է կանգնեցնել նա, ով սկսել է, ինչը, մեր կարծիքով, նրանք պետք է անեն»,-
ընդգծել է նա։
Ավելի
վաղ Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը Իրանից օգնության խնդրանք չի ստացել, այդ
թվում՝ սպառազինության։