Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները կորցրել են շուրջ 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա։ Այս մասին հայտնում է թուրքական Anadoluգործակալությունը՝ հղում անելով զեկույցներին և արբանյակային լուսանկարներին։
Գործակալության տվյալներով՝ Իրանը ԱՄՆ-ին հասցրել է ընդհանուր առմամբ 1,902 միլիարդ դոլարի վնաս։
Ամերիկյան կողմի համար ամենացավոտ հարվածը եղել է Քաթարի բազայում գտնվող 1,1 միլիարդ դոլար արժողությամբ ռադիոլոկացիոն համակարգի ոչնչացումը։ Ըստ գործակալության՝ համակարգը շարքից դուրս է բերվել հակամարտության հենց առաջին օրը։
Բացի այդ, Բահրեյնում ԱՄՆ Ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի ապահովման կենտրոնի վրա հարձակման հետևանքով ոչնչացվել են արբանյակային կապի տերմինալներ և մի քանի շինություններ։
Չնայած այս լուրջ կորուստներին, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տիրապետում է սպառազինության «գրեթե անսահմանափակ» պաշարների, ինչը թույլ կտա Իրանի դեմ պատերազմ վարել «հավերժ»։