ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է պետական ծառայողներին լքել Սաուդյան Արաբիան

ԱՄՆ Պետքարտուղարությունը թույլատրել է ամերիկացի այն պետական ծառայողներին, որոնց գործունեությունը կենսական նշանակություն չունի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին լքել Սաուդյան Արաբիան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը։


Դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը վերաբերում է ԱՄՆ կառավարության այն աշխատակիցներին, որոնց աշխատանքը կապված չէ արտակարգ կամ կենսական կարևորություն ունեցող գործունեության հետ։


Նշվում է, որ որոշումն ընդունվել է անվտանգության սպառնալիքների ֆոնին։