Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախկին նախագահի զարմուհին՝ Մերի Թրամփը, X սոցիալական ցանցում կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Մինաբի տարրական դպրոցին հասցված իսրայելական հարվածներին։
«Ես ատում եմ բոլորին, ովքեր փորձում են արդարացնել սա», — գրել է նա՝ հրապարակմանը կցելով հարվածների հետևանքով զոհված աղջիկների և ուսուցիչների համար փորված գերեզմանների լուսանկարը։
Ըստ տարածված տվյալների՝ Մինաբի տարրական դպրոցին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 168 աղջիկ։