Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է այն պնդումներին, թե ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներքաշել է պատերազմի մեջ՝ դրանք որակելով «ուղղակի աբսուրդ»։
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Նեթանյահուն նման հայտարարությամբ հանդես է եկել Fox News-ին տված հարցազրույցում։
«Դա ուղղակի աբսուրդ է։ Դոնալդ Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է։ Նա անում է այն, ինչը ճիշտ է համարում Ամերիկայի համար։ Նա նաև անում է այն, ինչը ճիշտ է համարում ապագա սերունդների համար»,- նշել է Իսրայելի վարչապետը՝ պատասխանելով նման տեսակետի վերաբերյալ հարցին։
Նեթանյահուն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի որոշումները պայմանավորված են ԱՄՆ ազգային շահերով և ապագայի ռազմավարական նկատառումներով։