Ռուսաստանը ունի Իրանին զենք մատակարարելու լիակատար իրավունք, եթե համապատասխան որոշում կայացվի։ Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Երևանում «Ռուսական տանը» կազմակերպված կլոր սեղանի շուրջ քննարկմանը։
Նա այս դիրքորոշումը հիմնավորել է ներկայիս
միջազգային իրավիճակով։ Պրիմակովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև գործում է ռազմավարական
գործընկերության համաձայնագիր, որը չի նախատեսում ռազմական համագործակցություն։
Սակայն հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները՝ Ռուսաստանը
իրավունք ունի քննարկելու հայելային քայլեր Իրանի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, նա մատնանշել է հարցի
գործնական կողմը։ «Շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում կա մատակարարվող զենքի
ոչնչացման վտանգ Իրանի տարածքում»,- նշել է Պրիմակովը։