Ուկրաինայում hակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել մարտի 5-ից 8-ը. Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել մարտի 5–8-ը։


Նրա խոսքով՝ հանդիպումը նախապես նախատեսված էր անցկացնել Abu Dhabi-ում, սակայն ընթացիկ ռազմական գործողությունների պայմաններում առայժմ հնարավոր չէ հաստատել, որ այն կկայանա հենց այնտեղ։ Միաժամանակ Զելենսկին ընդգծել է, որ հանդիպումը չի չեղարկվել։


Նա նշել է, որ որպես հնարավոր հարթակներ դիտարկվում են նաև Թուրքիան կամ Շվեյցարիան։


«Մենք միանշանակ կաջակցենք այս երեք հարթակներից ցանկացածին հանդիպման համար, սակայն սպասում ենք գործընկերների պատասխանին»,- ասել է Զելենսկին։