Թիրախում Իրանի գերագույն առաջնորդի նստավայրն է. Թեհրանում բնակելի շենքեր են ռմբակոծվել

Թեհրանի կենտրոնում հարվածի տակ են հայտնվել մի քանի բնակելի շենքեր։ Լրատվամիջոցները գրում են, որ պայթյուն է որոտացել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրի մոտ: Նշվում է, որ ռմբակոծվել է նաև Իրանի գլխավոր շտաբի գրասենյակը:


Թեհրանում տեղի ունեցած պայթյուններից հետո Իրանը փակել է օդային տարածքը։ Հայտարարվել է նաև Կատարի, ԱՄԷ-ի օդային տարածքի փակման մասին:


Հաղորդվում է նաև, որ հարված է հասցվել Բահրեյնին, մասնավորապես՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի լոգիստիկ օբյեկտի ուղղությամբ: Նշվում է, որ իրանական հրթիռները հարվածել են նաև ԱՄԷ-ի Ալ-Դհաֆրա ավիաբազային: