«Ես պատկերացում չեմ ունեցել Էպշտեյնի հանցագործությունների մասին». Հիլարի Քլինթոն

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ «պատկերացում չի ունեցել» Ջեֆրի Էպշտեյնի հանցագործությունների մասին, հաղորդել է BBC-ն։


«Ես երբեք չեմ թռել նրա ինքնաթիռով կամ չեմ այցելել նրա կղզի, նրա տուն կամ նրա գրասենյակներ»,- ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը Ներկայացուցիչների պալատի՝ Էպշտեյնի գործը հետաքննող վերահսկիչ հանձնաժողովին վեց ժամ տված դռնփակ ցուցմունքներից հետո։ Նա ավելացրել է, որ ցանկանում է, որ «ճշմարտությունը բացահայտվի»։


Քլինթոնը կոչ է արել օրենսդիրներին հարցաքննել նախագահ Դոնալդ Թրամփին Էպշտեյնի հետ նրա կապերի մասին։


Նրա ամուսինը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ցուցմունք կտա այսօր՝ փետրվարի 27-ին։