Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է Իսրայելում գործող ամերիկյան դիվանագիտական առաքելությունից ոչ հրատապ անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների մեկնումը՝ անվտանգության ռիսկերի պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունը։
Դեսպանատան հրապարակած հայտարարության համաձայն՝ որոշումը հաստատվել է 2026 թվականի փետրվարի 27-ին և պայմանավորված է տարածաշրջանում վերջին անվտանգային միջադեպերով։
Միաժամանակ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիտարկել երկրից մեկնելու հնարավորությունը, քանի դեռ հասանելի են առևտրային ավիաչվերթերը։