ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եվրոպացիներին խորհուրդ է տվել ուկրաինական հարցով բանակցությունների ժամանակ «նստել սեղանի տակ» և «ձայն չհանել»։
Այսպես է դիվանագետը մեկնաբանել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի խոսքերն այն մասին, թե «չի կարելի թույլ տալ Ռուսաստանին հաջողության հասնել բանակցությունների սեղանի շուրջ»։
«Օհ, Աստված իմ, դուք դեռ այնտեղ չեք։ Եվ, դատելով ամեն ինչից, ձեզ այնտեղ ոչ ոք չի սպասում, ձեզ այդտեղ՝ բանակցությունների սեղանի շուրջ, ոչ ոք չի հրավիրել, որովհետև դուք չեք կարողանում ձեզ պահել, որովհետև դուք արդեն այնտեղ եղել եք, որովհետև դուք խարդախություն ու խաբեություն եք արել, և ձեր ձեռքը բռնել են։ Դրա համար էլ նստեք այնտեղ՝ սեղանի տակ, ու ձայն չհանեք», — ասել է դիվանագետը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները Ժնևում գտնվել են բացառապես իրենց սեփական կարգավիճակով և նստած են եղել «ինչ-որ տեղ նախասրահում» (նախամուտքում), քանի դեռ ընթանում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները։