ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները կնախընտրեին, որ Իսրայելն առաջինը հարձակվեր Իրանի վրա, քանի որ դա կամրապնդեր ամերիկացի ընտրողների աջակցությունը ԱՄՆ-ի հարվածների նկատմամբ։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականները կնախընտրեին, որ Իսրայելը հարվածեր Իրանին նախքան ԱՄՆ–ն կսկսի գրոհն այդ երկրի վրա: Թրամփի վարչակազմի այս պաշտոնյաները մասնավոր կերպով պնդում են, որ Իսրայելի հարձակումը կդրդի Իրանին պատասխան հարված տալ, ինչը կօգնի ապահովել ամերիկացի ընտրողների աջակցությունը ԱՄՆ-ի հարվածների վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այնուամենայնիվ, ինչպես գրում է թերթը, ամենահավանական սցենարը ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությունն է։
Նշվում է, որ Թրամփի շրջապատում կարծիք կա, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ ռմբակոծելու է Իրանը։