«Իրանը լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի համար». Ռուբիո

Իրանը փորձում է վերականգնել իր միջուկային ծրագիրը, որը ոչնչացվել է 2025 թվականի ամռանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է Fox News-ը։


Ռուբիոյի խոսքով՝ «Իրանը իրենից շատ լուրջ սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, և դա շարունակվում է շատ վաղուց… Նախևառաջ, նրանց միջուկային ծրագրի ոչնչացումից հետո նրանց ասվել էր չփորձել այն վերսկսել, իսկ ահա նրանք այստեղ են։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են նրանք անընդհատ փորձում վերականգնել դրա առանձին մասեր։ Նրանք այժմ չեն զբաղվում ուրանի հարստացմամբ, բայց ձգտում են հասնել այն կետին, երբ դա հնարավոր կդառնա»։


«Իրանն այժմ ունի շատ մեծ քանակությամբ բալիստիկ հրթիռներ, հատկապես կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ,- ասել է Ռուբիոն:- Նրանք նաև ունեն ռազմածովային ուժեր, որոնք սպառնում են նավագնացությանը և փորձում են սպառնալ ԱՄՆ ռազմածովային ուժերին»։


«Միջուկային ծրագրից բացի, նրանք ունեն նաև սովորական սպառազինություն: Այս հարցերը պետք է լուծվեն»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը՝ նկատի ունենալով Իրանի հետ հետագա խորհրդակցությունների հնարավոր թեմաները։