Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահի վարչակազմը ամրապնդում է կապերը Ղազախստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ի տարբերություն ԱՄՆ նախորդ իշխանությունների, ասել է Պետդեպի ղեկավարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։
«Թրամփի
վարչակազմի ուշագրավ մոտեցումներից մեկը եղել է ակտիվ փոխգործակցությունը
բազմաթիվ երկրների հետ, որոնք ԱՄՆ-ն և նախորդ վարչակազմերը պատմականորեն, որպես կանոն, շրջանցել են։
Դրա դրսևորումներից մեկը երկկողմ համաձայնագրերի կնքումն է այնպիսի երկրների հետ,
ինչպիսիք են Ղազախստանը, Հայաստանը և Ադրբեջանը», - ասել է Հելբերգը Կոնգրեսի
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի
լսումների ժամանակ՝ «Ազգային անվտանգության առաջխաղացումը առևտրային դիվանագիտության միջոցով»
թեմայով։