Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը «կզոհվեր», եթե չլիներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջամտությունը: Այս մասին Կոնգրեսում ունեցած իր ելույթում հայտարարել է ինքը՝ ԱՄՆ նախագահը։
«Առաջին
տասը ամիսների ընթացքում ես վերջ դրեցի ութ պատերազմների... այդ թվում՝ Կամբոջայում և Թաիլանդում, Պակիստանում և Հնդկաստանում։
Կլինեին միջուկային պատերազմներ։ 35 միլիոն մարդ։ Մարդիկ ասում էին, որ Պակիստանի
վարչապետը կզոհվեր, եթե չլիներ իմ միջամտությունը։ Կոսովոն և Սերբիան, Իսրայելը և Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան,
Հայաստանը և Ադրբեջանը, Կոնգոն և Ռուանդան և, իհարկե, Գազայի
պատերազմը, որը շարունակվում է շատ ցածր մակարդակով»,- ասել է Թրամփը։