Եվրոպացի առաջնորդները ժամանել են Ուկրաինա

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այցելել է Կիև՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր տասներորդ անգամ: Նա վերահաստատել է Եվրոպայի անշեղ աջակցությունը Ուկրաինային՝ ֆինանսական, ռազմական և ձմռան դժվար պայմաններում։


Ուկրաինա են ժամանել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Խորվաթիայի, Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի վարչապետները, Լիտվայի պաշտպանության նախարարը և Ֆինլանդիայի նախագահը:


Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրոպան չի նահանջի մինչև խաղաղությունը վերականգնվի: