Թրամփը հայտարարել է, որ կարող է օգտագործել լիցենզիաները՝ «սարսափելի բաներ» անելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ մաքսատուրքերից բացի, կարող է առևտրային լիցենզիաներ օգտագործել օտարերկրյա պետությունների հետ «սարսափելի բաներ» անելու համար: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։


«Նախ, ես կարող եմ լիցենզիաներ օգտագործել օտարերկրյա պետությունների հետ բացարձակապես «սարսափելի» բաներ անելու համար, հատկապես նրանց, որոնք մեզ տասնամյակներ շարունակ կողոպտել են», - գրել է ԱՄՆ նախագահն իր «Truth Social» սոցցանցում՝ մեկնաբանելով մաքսատուրքերի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումը: