Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել BBC-ին և հայտարարել, որ Ռուսաստանն արդեն փաստացի սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը, և էսկալացիան կարող է կանգնեցվել միայն Մոսկվայի վրա ռազմական ու տնտեսական ճնշման ուժեղացմամբ։
«Ես
կարծում եմ, որ Պուտինն արդեն սկսել է պատերազմը։ Հարցն այն է, թե որքան տարածք
կարող է նա գրավել և ինչպես կանգնեցնել նրան։ Ոչ այն պատճառով, որ
Ռուսաստանը չպետք է հաղթի, այլ որովհետև Ռուսաստանը ցանկանում է աշխարհին պարտադրել այլ կենսաձև և
փոխել այն կյանքը, որը մարդիկ ընտրել են իրենց համար»,- ընդգծել է Զելենսկին։
Նրա
խոսքով՝ Ուկրաինան ներկայումս փաստացի զսպում է հակամարտության հետագա տարածումը և նրան թույլ չի տալիս վերաճել գլոբալ դիմակայության։
«Պուտինին
այսօր կանգնեցնելը և Ուկրաինայի օկուպացիան թույլ չտալը
հաղթանակ է ամբողջ աշխարհի համար, քանի որ Պուտինը կանգ չի առնի
Ուկրաինայում»,- հայտարարել է Զելենսկին։