Մեքսիկայի բանակի հատուկ նշանակության ուժերը Խալիսկո նահանգում գործողություն են իրականացրել, որի ընթացքում սպանվել է երկրի ամենախոշոր թմրակարտելի՝ «Խալիսկոյի նոր սերնդի» (CJNG) առաջնորդը Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը (հայտնի որպես Էլ Մենչո): Այս մասին հաղորդում է Մեքսիկայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Բանակը հայտարարել է, որ գործողության ընթացքում զինծառայողները ենթարկվել են հարձակման և պատասխան կրակ բացել։ Արդյունքում CJNG կարտելի չորս անդամներ տեղում սպանվել են, ևս երեքը ծանր վիրավորում են ստացել և մահացել Մեխիկո թռիչքի ժամանակ։ Վիրավորվել են նաև երեք զինծառայողներ։
Էլ Մենչոյի սպանությունից հետո Խալիսկոյում անկարգություններ են սկսվել, որոնք շուտով տարածվել են այլ նահանգներում: Փողոցներում բախումներ են տեղի ունեցել զինված խմբավորումների և ոստիկանության միջև, ինչպես նաև մեքենաների ու խանութների հրկիզումներ և հարձակումներ ձեռնարկությունների վրա: Իշխանությունները մարդկանց խորհուրդ են տվել մնալ տանը, մի շարք դպրոցներում դասերը չեղարկվել են, իսկ այլ երկրների դեսպանատները զգուշացրել են իրենց քաղաքացիներին վտանգի մասին:
Դաշնային իշխանությունները ամբողջ երկրում տեղակայել
են անվտանգության ուժեր և տեղադրել ավելի քան 250 անցակետ։ Տեղական ժամանակով երեկոյան
դրանք արդեն հանվել էին։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը սոցիալական ցանցերում
գրել է, որ «բոլոր նահանգների կառավարությունների հետ կա բացարձակ համակարգում»։