Պահանջվում է ՊԵԿ և Ոստիկանության նախկին պաշտոնյա Միհրան Դավթյանից բռնագանձել 20 գույք և 1,1 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: 


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2000-2019 թվականներին ՀՀ պետական եկամուտների նախարարությունում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Միհրան Վաչիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 14 անշարժ գույք,
  • 6 տրանսպորտային միջոց,
  • 2 իրավաբանական անձանցում մասնակցություն,
  • Բանկերում ներդրված 792 հազար դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար ավանդ,
  • 5 միլիոն դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք,
  • 270 միլիոն 151 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • 796 միլիոն 825 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։