Թալիբները պաշտոնապես թույլատրել են ծեծել կանանց, եթե դա «լուրջ հետևանքներ» չի ունենում. Daily Mail

Աֆղանստանի թալիբները ընդունել են ընտանեկան բռնության մասին օրենք, համաձայն որի՝ տղամարդիկ լիակատար իրավունք ունեն ծեծի ենթարկել իրենց կանանց, եթե դա չի հանգեցնում «լուրջ հետևանքների»։ Այս մասին գրում է Daily Mail տաբլոիդը։


Նոր օրենսդրության համաձայն՝ ամուսինը կարող է բանտարկվել 15 օրով միայն այն դեպքում, եթե կնոջը փայտով ծեծի ենթարկելիս հասցնի ծանր վնասվածքներ։ Սակայն կինը պետք է դատարանում ապացուցի վնասվածքների առկայությունը՝ գտնվելով ամբողջությամբ մարմինը ծածկող հագուստով և իրեն ծեծի ենթարկած ամուսնու կողքին։


Բացի այդ, օրենքն արգելում է երկրի բնակչուհիներին բռնությունից թաքնվել հարազատների մոտ։ Հոդվածներից մեկում նշվում է, որ այն կինը, ով «առանց ամուսնու թույլտվության պարբերաբար հեռանում է հոր տուն և չի վերադառնում՝ չնայած ամուսնու խնդրանքին», կարող է դատապարտվել մինչև երեք ամիս բանտարկության։