Civic
Քաղաքացիակենտրոն լրատվություն
home
Վերջին լուրեր
home
Քաղաքականություն
home
Տնտեսություն
home
Հասարակություն
home
Աշխարհ
home
Իրավունք
home
Պաշտոնական
home
Հաղորդաշարեր
close
Կարևոր է
news
23.10.2026, 21:00
Քաղաքականություն
Ամեն ինչ անելու եմ՝ ՔՊ պատիվը բարձր պահեմ. Հուսիկ Սահակյան
news
23.10.2026, 18:00
Քաղաքականություն
Սահակյանը աշխատող ղեկավար է, կուզենք Եղեգնաձորն էլ զարգանա. Արենցիները՝ ՔՊ թեկնածուի մասին
news
23.10.2026, 11:23
Քաղաքականություն
TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
news
22.10.2026, 13:17
Քաղաքականություն
Կփորձենք համոզել ընդդիմությանը, չստացվեց՝ կգնանք այլ սցենարով. Վարչապետը՝ Սահմանադրության փոփոխության մասին
Վերջին լուրեր
news
24.10.2026, 14:10
Վարչապետը շրջում է քաղաքում. ՈՒՂԻՂ
news
24.10.2026, 14:00
Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի ՇՄ նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
news
24.10.2026, 13:50
Իրավունք
Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով գործողություններ են իրականացվում․ կան ձերբակալվածներ
news
24.10.2026, 13:39
Աշխարհ
Ռուսական Օրյոլ քաղաքի վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ
news
24.10.2026, 13:17
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետն ու ավագանու 3 անդամ
19.02.2026
Աշխարհ
«Ռուսական երկաթուղիներ»-ը վաճառում է իր կայարանները միլիարդավոր դոլարների վնասի պատճառով․ Ռիժսկի կայարանը կլինի առաջինը
Բաժանորդագրվեք մեզ նաև Տելեգրամում

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռիժսկի կայարանի շենքի վաճառքին բաց աճուրդով։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՌԲԿ-ն։ Օբյեկտի մեկնարկային գինը կսահմանվի շուկայական արժեքին համապատասխան։ «Ռուսական երկաթուղիներում»  հրաժարվել են մեկնաբանություններից, սակայն աղբյուրները դեռ 2024-ին հայտնում էին, որ ընկերությունը օբյեկտը գնահատում էր մոտ 1 միլիարդ ռուբլի։


Կայարանի վաճառքը ակտիվների լայնածավալ իրացման մի մասն է, որին ընկերությունը ստիպված է դիմել ֆինանսական վիճակի վատթարացման պատճառով։ Վաճառքի ենթակա ակտիվների թվում են.


  • «Մոսկվա-Սիթի»-ի 62-հարկանի երկնաքերը, որը գնվել էր 2024-ին 193,1 մլրդ ռուբլով:

  • Դաշնային բեռնափոխադրող ընկերության (ФГК) 49% բաժնեմասը, որը գնահատվում է 44 մլրդ ռուբլի:


Ընկերությունը հայտնվել է մի քանի գործոնների ճնշման տակ. տնտեսության դանդաղում, բեռնափոխադրումների բազմամյա անկում և վարկավորման արժեքի թռիչքաձև աճ՝ բարձր հիմնական դրույքաչափի ֆոնին։ «Ռուսական երկաթուղիների» ընդհանուր պարտքը գնահատվում է մոտ 50 միլիարդ դոլար:


  • Վնասներ. 2025-ի առաջին ինն ամիսների ընթացքում ընկերությունը կրել է 4,4 մլրդ ռուբլու զուտ վնաս (նախորդ տարվա 44 մլրդ շահույթի փոխարեն):

  • Բեռնափոխադրումներ. Ցուցանիշները նվազել են մինչև 1,1 մլրդ տոննա՝ հասնելով 2009 թվականից ի վեր նվազագույն մակարդակին։

  • Պարտքի սպասարկում. Տոկոսային ծախսերը կրկնապատկվել են՝ հասնելով 332 մլրդ ռուբլու։


Ֆինանսական ճեղքվածքը փակելու համար ընկերությունը կրճատել է անձնակազմը և նվազեցրել ներդրումային ծրագիրը։ 2026-ին ներդրումները կկրճատվեն 25%-ով, իսկ վագոնների և լոկոմոտիվների գնման ծախսերը՝ 37%-ով։


Թեև Ֆինանսների նախարարությունը մերժել է բյուջեից ուղղակիորեն 200 մլրդ ռուբլի հատկացնելու խնդրանքը, իշխանություններն այժմ քննարկում են մինչև 1,3 տրիլիոն ռուբլու աջակցության փաթեթ, որը ենթադրում է բանկային պարտքերի վերակառուցում և ոչ պրոֆիլային ակտիվների վաճառք։


«Ռուսական երկաթուղիներ» ընկերության փոխտնօրեն Եկատերինա Կրիվոշեևան հայտնել է, որ Մոսկվա քաղաքում գտնվող «Moscow Towers» գրասենյակը նույնպես կվաճառվի աճուրդով։

Կարևոր է
news
23.10.2026, 21:00
Քաղաքականություն
Ամեն ինչ անելու եմ՝ ՔՊ պատիվը բարձր պահեմ. Հուսիկ Սահակյան
news
23.10.2026, 18:00
Քաղաքականություն
Սահակյանը աշխատող ղեկավար է, կուզենք Եղեգնաձորն էլ զարգանա. Արենցիները՝ ՔՊ թեկնածուի մասին
news
23.10.2026, 11:23
Քաղաքականություն
TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
news
22.10.2026, 13:17
Քաղաքականություն
Կփորձենք համոզել ընդդիմությանը, չստացվեց՝ կգնանք այլ սցենարով. Վարչապետը՝ Սահմանադրության փոփոխության մասին
Վերջին լուրեր
news
24.10.2026, 14:10
Վարչապետը շրջում է քաղաքում. ՈՒՂԻՂ
news
24.10.2026, 14:00
Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի ՇՄ նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
news
24.10.2026, 13:50
Իրավունք
Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով գործողություններ են իրականացվում․ կան ձերբակալվածներ
news
24.10.2026, 13:39
Աշխարհ
Ռուսական Օրյոլ քաղաքի վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ
category

Ձեզ կարող է հետաքրքրել

news
24.10.2026, 13:39
Աշխարհ
Ռուսական Օրյոլ քաղաքի վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ
news
23.10.2026, 16:59
Աշխարհ
Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի առաջին կեսին՝ Աբու Դաբիում. Պեսկով
news
23.10.2026, 16:57
Աշխարհ
Ուկրաինան գրոհում է. Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները փակ են, ուղևորները՝ ապաստարաններում
news
23.10.2026, 13:21
Աշխարհ
«Ռուսներն ու ուկրաինացիները միևնույն ժողովուրդն են՝ ցույց են տվել վերջին գենետիկական ուսումնասիրությունները». Պուտին
Civic
Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
Երևան, Սայաթ-Նովայի պող., 40 շենք
374 44 473 732
news@civic.am
Մեր մասին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը civic.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի հեռուստառադիոընթերցումն առանց civic.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2026 www.civic.am