Ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը՝ նախկին արքայազն Էնդրյուն

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Կարլ III թագավորի եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին, ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ նրա կապերի շուրջ սկանդալի ֆոնին։ Այս մասին հայտնել են բրիտանական լրատվամիջոցները։


«Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը ոստիկանության կողմից ձերբակալվել է պետական ​​ծառայության մեջ անպատշաճ վարքագծի կասկածանքով»,- գրել է թերթը։


2025 թվականի դեկտեմբերի սկզբին Կարլ III-ը իր եղբորը զրկել է բոլոր տիտղոսներից: Էպշտեյնի գործի վերջին ֆայլերից մեկում կան լուսանկարներ, որոնցում շնորհազրկված արքայազնը խոնարհվել է գետնին պառկած անհայտ երիտասարդ կնոջ վրա: Ինչպես պարզել են լրատվամիջոցները, դա եղել է Էպշտեյնի Նյու Յորքի առանձնատանը: