Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը չի պլանավորում մասնակցել «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Խորհրդի առաջին նիստին Կրեմլից որևէ մեկը ներկա չի լինի։
«Խորհրդի թեմատիկան դեռևս ուսումնասիրվում է Արտաքին գործերի նախարարությունում», — ընդգծել է Կրեմլի մամուլի քարտուղարը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին։