Մասկը հայտնել է Լուսնի և Մարսի վրա քաղաքներ կառուցելու մասին

SpaceX-ը կենտրոնացած է Լուսնի վրա «ինքնազարգացող քաղաքի» կառուցման վրա, որը կարող է կառուցվել «մեկ տասնամյակից էլ պակաս ժամանակում»։ Այս մասին հայտարարել է միլիարդատեր Իլոն Մասկը՝ նշելով, որ նմանատիպ ծրագրի իրականացումը Մարսի վրա ավելի երկար ժամանակ կպահանջի։


Մասկը նշել է, որ դեպի Մարս ճանապարհորդությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե մոլորակները համընկնեն յուրաքանչյուր 26 ամիսը մեկ, մինչդեռ դեպի Լուսին ճանապարհորդությունը հնարավոր է յուրաքանչյուր տասը օրը մեկ։


Իլոն Մասկի խոսքով՝ Լուսին հասնելը տեխնիկապես ավելի հեշտ և արագ է. արձակման պատուհանը բացվում է յուրաքանչյուր 10 օրը մեկ, իսկ թռիչքն ինքնին տևում է մոտ երկու օր: Միևնույն ժամանակ, դեպի Մարս թռիչքի պատուհանը հայտնվում է 26 ամիսը մեկ անգամ, իսկ ճանապարհորդության ժամանակը կազմում է մոտ կես ամիս: