ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային սպառազինության նոր մատակարարմանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 185 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի պահեստամասերի մատակարարման հնարավոր գործարքին: Այս մասին ասված է Պենտագոնի ռազմական համագործակցության վարչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:


«Պետդեպարտամենտը որոշում է կայացրել հավանություն տալ Ուկրաինայի կառավարությանը IX դասի պահեստամասերի և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին՝ մոտ 185 միլիոն դոլար կողմնորոշիչ գումարով», — նշված է հայտարարության մեջ:


Ամերիկյան կողմի կարծիքով՝ սա ուղղակի ազդեցություն կունենա մարտի դաշտում ուկրաինական բանակի արդյունավետության վրա՝ «մարտունակության գործակցի բարձրացման և լոգիստիկայի բարելավման հաշվին»: Միևնույն ժամանակ, ըստ Պենտագոնի, գործարքը չի ազդի տարածաշրջանում ռազմական հավասարակշռության վրա: