ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը։ Այս մասին հաղորդել է ֆինանսական գերատեսչությունը։


Պատժամիջոցների ցանկում ներառվել են ևս 15 ընկերություններ և երկու անձինք։


Սահմանված պատժամիջոցներով ԱՄՆ-ում սառեցվում են նշված ընկերությունների բանկային հաշիվները, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին և նրանց ընկերություններին արգելվում է գործակցել պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների հետ։