Ահաբեկչություն Իսլամաբադի մզկիթում՝ աղոթքի ժամանակ. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի մզկիթում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, ևս 169-ը ստացել են վիրավորումներ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:


Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ շիական կրոնական կենտրոնի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։


Ոստիկանության տվյալներով՝ այն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Մզկիթի դարպասների մոտ, մինչ նա գործի կդներ ռումբը, փորձել են կանգնեցնել հարձակվողին, հայտնում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։


Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։


Պակիստանի բնակչության մեծ մասը կազմում են սուննի մուսուլմանները, շիաները երկրում մնում են կրոնական փոքրամասնություն։