Հունվարի 20-ին Ճապոնիայի հյուսիսում և Ճապոնական ծովի ափին տեղացած առատ ձյան հետևանքով մահացածների թիվը հասել է 38-ի, ըստ Ճապոնիայի հրշեջ և փրկարարական գործակալության կայքում հրապարակված վիճակագրության։
Մահացածների թվում են ձյուն մաքրելիս տանիքներից ընկածները, ինչպես նաև ճանապարհներն ու արահետները մաքրելիս հիվանդացածները։ Ամենաշատ մահացածների թիվը գրանցվել է Նիիգատա (14), Ակիտա (7) և Յամագատա (5) պրեֆեկտուրաներում։ Հոկայդոյում և Աոմորիում մահացել է ևս չորս մարդ։ Մահվան դեպքեր են գրանցվել նաև Նագանո, Շիմանե, Իվատե և Կիոտո պրեֆեկտուրաներում։ Ձյան հետևանքով վիրավորվել է ևս 413 մարդ, որոնցից 142-ը ծանր վնասվածքներ են ստացել։
Միևնույն ժամանակ, տեղական ինքնակառավարման մարմինների տվյալներով՝ Ճապոնիայում ձմռան ընթացքում տեղացած ձյան հետևանքով մահացել է 61 մարդ։