Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, իսկ եվրոպացիներից չի վախենում։ Զելենսկին այս մասին հայտարարել է France 2-ին տված հարցազրույցում։
«Պուտինը վախենում է միայն Թրամփից, սա է իրականությունը։ Թե ինչ
պետք է ասի Թրամփը Պուտինին, իմ գործը չէ։ Ամերիկայի նախագահը ցանկանում է այս պատերազմը
դադարեցնել փոխզիջումների օգնությամբ։ Մենք աջակցել ենք այս առաջարկներին, բայց մեր
ինքնիշխանության հարցում փոխզիջում լինել չի կարող»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հավելել է նաև, որ Պուտինը «չի վախենում եվրոպացիներից»։
Նրա խոսքով՝ «ժողովրդավարությունը չի կարող հաղթել Պուտինին, որը չի հետևում պատերազմի
կանոններին», և զգուշացրել է Եվրոպայում ապագա ողբերգությունների ռիսկի մասին։
Զելենսկին նաև մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության
վերականգնման հարցը, որին ձգտում է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը։ «Պուտինը
շահագրգռված է նվաստացնել Եվրոպային»,- ասել է Զելենսկին՝ համարելով, որ Ռուսաստանի
նախագահի վրա ճնշումը «բավարար չէ»։ Նրա կարծիքով՝ «երկխոսությունը պետք է վարել որոշակի
պայմաններով»։