«Սև ցուցակը չի նշանակում Հայաստանի ավիացիայի կործանում: Հայաստանի ավիացիան զարգանում է, իսկ վերջին տարում՝ ավելի լայն թափով, ինչի մասին են վկայում 10 նոր ուղղություններով մեկնարկող և մեկնարկելիք չվերթները»,- մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նրա
խոսքով՝ երկու օդանավակայաններում աճը 2024-ի համեմատ ավելացել է 7.5 տոկոսով,
ՀՀ-ից դեպի այլ երկրներ և այլ երկրներից դեպի ՀՀ 48 ավիաընկերությունների կողմից
67 ուղղություններով թռիչքներ են իրականացվում, մեկնարկել են 10 նոր
ուղղություններով թռիչքներ, այդ թվում՝ եվրոպական երկրներ. «Դիտարկում ենք ևս մեկ եվրոպական
ուղղությամբ թռիչքի մեկնարկումը դարձյալ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Զուգահետ աշխատանքներ են տարվում նաև
Սյունիքի «Կապան»
օդանավակայանը նավիգացիոն
համակարգերով համալրելու ուղղությամբ»: