Քաղաքացիակենտրոն լրատվություն
Միացյալ Նահանգներում արդեն սկսվել է նոր քաղաքացիական պատերազմ։ X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեկնաբանության մեջ նման կարծիք է հայտնել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։
Մասկը կարծում է, որ ներկայիս վարչակազմի և լիբերալ ուժերի միջև բախումը, այդ թվում՝ ներգաղթի վերահսկողության դեմ բողոքի ցույցերը, նշանավորում են «Քաղաքացիական պատերազմ 2.0»-ի սկիզբը։
Նշենք, որ անցյալ շաբաթ մի քանի հազար մարդ դուրս եկավ Մինեապոլիս, Մինեսոտա նահանգում։ ICE-ի վերահսկողության գործողությունների դեմ բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում և Պորտլենդում, Օրեգոն նահանգում։