Առաջիկա 6 ամսվա համար ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների ընտանիքները մեկ մարդու հաշվով ամսական 50.000 դրամ աջակցություն կստանան. աջակցության ծրագրերը դրանով չեն վերջանում. Վահան Քերոբյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Մենք մասնակցել ենք Կոռնիձորում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սնունդով ապահովելուն և 3-4 օրվա ընթացքում մոտավորապես 75.000 սննդի փաթեթ ենք տրամադրել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այնուհետև նախարարը նշեց, որ առաջին հնարավորությամբ մարդիկ տեղավորվում են տարբեր տեղերում, որոշ մարդիկ տեղավորվել են հյուրանոցներում, այդ թվում նաև՝ բարձրակարգ, որոշ տեղերում հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով տեղավորվել են դպրոցներում, այլ տեղերում։
«Հիմա գիտեք՝ վարչապետը հայտարարեց, որ առաջիկա վեց ամսվա համար ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քաղաքացիների ընտանիքները մեկ մարդու հաշվով ամսական 50.000 դրամ աջակցություն կստանան՝ իրենց բնակարանային հարցերը լուծելու։ Այսօր Հայաստանում առկա են մոտավորապես 50.000 բնակարան և տուն, որտեղ կարող են մարդիկ տեղակայվել»,- ասաց նախարարը։
Հարցին, թե ԼՂ-ից տեղահանված մարդիկ իրենց այլ կարիքներն ինչպե՞ս պետք է հոգան, նախարարն ասաց, որ աջակցության ծրագրերը դրանով չեն վերջանում, դեռ նոր են սկսվում։
Մանրամասները՝ տեսանյութում