Սիրիայի նախագահ ալ-Շարաան ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» միջազգային օդանավակայանում:


Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:


Նախատեսված է, որ Սիրիայի նախագահը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Նախատեսվում է աշխատանքային նախաճաշ և առանձին հանդիպում։


Կողմերը քննարկելու են Ռուսաստան-Սիրիա հարաբերությունների զարգացման հեռանկարները տարբեր ոլորտներում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։


Առաջնորդների միջև նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ Սիրիայի ժամանակավոր նախագահը հայտարարել էր Դամասկոսի մտադրության մասին՝ փորձել վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ։