Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ-ում հզոր ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։
Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա սպասվում են առատ ձյուն և վտանգավոր սառցակալում։ Արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 21 նահանգում։
Ցածր ջերմաստիճանը, կանխատեսումների համաձայն, կշարունակվի մեկ շաբաթ, ինչը կմեծացնի առանց էլեկտրաէներգիայի մնացած և օթևան չունեցողներին սպառնացող վտանգը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձյան տեղումները անվանել է «պատմական»։