Ինքնիշխանության պաշտպանության համար միջուկային զենքից ավելի հուսալի բան դեռ չի հորինվել. Մեդվեդև

Մարդկությունը երկրի ինքնիշխանության երաշխավորված պաշտպանության համար ավելի լավ բան չի հորինել, քան միջուկային զենքն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։


«Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում Մեդվեդևն ընդգծել է, որ ներկայիս անկայունությունը և համաշխարհային կարգում առաջացած ճեղքվածքը երկրներին ստիպում են փնտրել պաշտպանության արդյունավետ միջոցներ։ 


Այս համատեքստում Անվտանգության խորհրդի փոխնախագահը չի բացառել, որ «միջուկային ակումբը» կընդլայնվի։


«Անկեղծ ասենք, սեփական երկիրը, նրա ինքնիշխանությունն ու շահերը երաշխավորված պաշտպանելու այլ միջոց մարդկությունը չի հորինել», — ընդգծել է նա հարցազրույցում։