«Կցանկանայինք կողմերից ակնկալել զսպվածություն». Կրեմլը՝ Իրանին ԱՄՆ-ի հնարավոր ռազմական հարվածի մասին

Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական հարվածը կնշանակի տարածաշրջանում ապակայունացման հերթական քայլ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Սա, անշուշտ, կնշանակի հերթական քայլ, որը կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում,- ասել է նա։- Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել լարվածության դեէսկալացիային նպաստելու համար, և այս դեպքում մենք բոլոր շահագրգիռ կողմերից կցանկանայինք ակնկալել զսպվածություն և կենտրոնացում բացառապես խաղաղ բանակցությունների վրա՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք հրատապ են թվում»։