Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ 14 նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն։ Ինչպես հայտնում է ABC News-ը, հզոր ձյունամրրիկի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել հետևյալ նահանգներում.
Ալաբամա, Արկանզաս, Ջորջիա,
Կանզաս, Կենտուկի, Լուիզիանա,
Միսիսիպի, Միսուրի, Նյու Յորք,
Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա,
Թենեսի, Տեխաս և Վիրջինիա։
Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԱՄՆ-ում չեղարկվել է ավելի քան 1400 ավիաչվերթ։