Օրերս «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասուլիս է տվել, որի ժամանակ
հանդես է եկել մի շարք պոպուլիստական հայտարարություններով, օրինակ՝ որ փոքր բիզնես պետք է ազատվի հարկերից, դեղերը պետք
է էժանանան, և մի շարք նմանատիպ հայտարարություններ։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ։
«Չի կարող լինել բիզնես, որը
որ չհարկվի։ Կարող են լինել պետական աջակցության ծրագրեր, կարող են լինել խթանող ծրագրեր,
կարող են լինել մաքսատուրքերից ազատելու ծրագրեր, կարող են լինել գերակա ոլորտներ և
այլն, բայց նման հայտարարությունը, որ փոքր բիզնեսը պետք է ազատվի հարկերից, հղի է
շատ լուրջ հետևանքներով։ Սա մի հայտարարություն
է, որը իրականության հետ չի կարող կապ ունենալ։ Ցանկացած փոքր բիզնես երբ ազատվի հարկերից,
դրանից հետո մեծ բիզնեսները կտրոհեն իրենց տնտեսությունները»,- ասաց պատգամավորը։
Նա նորմալ է համարում, որ նախընտրական
փուլում քաղաքական նոր ձևավորվող ուժը պետք է պոպուլիստական հայտարարություններ անի,
նորմալ է վերաբերվում, որ պետք է ականջահաճո հայտարարություններ անի, բայց փոքր բիզնեսի
ներկայացուցիչներին ուզում է խնդրել, որպեսզի
նրանք չտրվեն նմանատիպ մանիպուլյացիաների և ստերի, որովհետև այն, ինչը համարվում է
փոքր բիզնես, և եթե իշխանության ներկայացուցիչները գնան այդ ճանապարհով և սկսեն տրոհել
նրանց բիզնեսները, ուղղակի դուրս կմղվեն այդ շուկայից։
Ինչ վերաբերում է նրան, թե ով
կլինի «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն, պատգամավորն ասաց՝ ենթադրաբար Սամվել
Կարապետյանը, սակայն դա խնդրահարույց է, որովհետև ՀՀ իշխանության ղեկին պետք է լինի
մարդ, ով ներկայացնում է ՀՀ-ն, և ՀՀ-ն է իր հիմնական շահերի երկիրը, իսկ մարդը, որն
ունի մի քանի անձնագիր, չի կարող ղեկավարել ՀՀ-ն։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան