Կտրիճ Ներսիսյանի փախուստը ՀՀ-ից պետք է կանխել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «ԵՄ-ն ամեն կերպ փորձում է վնասել ԵԱՏՄ-ին:  


«Այս հայտարարությունները մեզ թյուրիմացության մեջ են գցում։ ԵՄ-ի հետ մերձեցումը առանց հետքի չի անցնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ խոսում «Ռուսաստանի կողմից եկող հիբրիդային սպառնալիքների» մասին»,- ասել է Լավրովը։ Դրան զուգահեռ OC Media-ն հրապարակում է արել և նշել, որ Ռուսաստանը կենտրոնանում է Հայաստանի վրա. 165 մլն դոլար կծախսվի արտերկրում փափուկ ուժի ընդլայնման վրա, իսկ աշխատանքները կղեկավարի Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն:


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանի հետ։


«Հաշվի առնելով, որ Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը այդպիսի տվյալներ ունի, հասկանալի է ինձ համար, թե որտեղից է գալիս ՀՀ-ԵՄ համագործակցության բնույթը և Հայաստանի դիմումը, որի մասին մենք արդեն գիտենք, որ ԵՄ-ն Հայաստանին կաջակցի հիբրիդային սպառնալիքների նվազեցման և չեզոքացման ուղղությամբ նախընտրական գործընթացում, այդ թվում՝ կիբերանվտանգության ոլորտում։ Ինձ համար նաև հասկանալի է, թե ինչու է Ռուսաստանը կոնցենտրացնում իր ամբողջ ուշադրությունը Հայաստանի վրա։ Դա արձանագրվել է նաև Ռուսաստանի ամենաբարձր պրոպագանդիստ Սոլովյովի կողմից, որն ասել էր, որ Վենեսուելայից շատ ավելի կարևոր է Հայաստանը»,- ասաց փորձագետը։


Նա նշեց, որ եթե նախորդ ժամանակահատվածում դա զուտ իր բառապաշարն էր, ապա հիմա իր բառապաշարին ավելացնում է Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում նշված՝ Հայաստանում գործակալական ցանցերի ներկայության և ակտիվության ուղղությունները և ասում, որ Ռուսաստանն ակնհայտորեն պատրաստվում է ազդել այս գործընթացների վրա ներքաղաքական դաշտում, ոչ միայն քաղաքական բաղադրիչով, այլ նաև կրոնական, մշակութային ազդեցություն ունեցող տարբեր գործիչների միջոցով։  


Խոսելով նաև Կտրիճ Ներսիսյանի հեռացման մասին՝ փորձագետն ասաց, որ այդ հարցի լուծումն ունի երկու կարևոր բաղադրիչ։


«Առաջինը՝ սահմանափակել իր կողմից ՀՀ տարածքի լքումը։ Գիտեմ, որ ցանկանում են արտերկրում կազմակերպել եպիսկոպոսաց ժողովը, և կարծում եմ՝ դա պետք է ևս սահմանափակվի, որովհետև Կտրիճ Ներսիսյանը ցանկանում է ինչ-որ առումով լքել Հայաստանը և  դրանով երաշխավորել իր՝ կաթողիկոսի գահին մնալու անժամկետ ժամանակահատվածը՝ Ռուսաստանի իր գործընկերների ցուցումով։ Բայց մյուս կողմից, իմ պատկերացումով, քաղաքացի Կտրիճ Ներսիսյանին պետք է փաստի առաջ կանգնեցնել, ինչը ներառում է իր ձերբակալումը ԱԱԾ-ի կողմից։ Եվ փաստացի բարենորոգման այդ օրակարգը դրանից հետո կանցնի լիարժեք գործնական փուլ»,- հավելեց փորձագետը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան