ՌԴ-ն կշարունակի պատերազմը, քանի դեռ չի լուծվել տարածքային հարցը. Ուշակովը՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկյան պատվիրակության միջև հունվարի 23-ի գիշերը տեղի ունեցած բանակցությունները «բացառիկ բովանդակալից» էին և «չափազանց բաց»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։


Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ կողմերը նշել են, որ «առանց տարածքային հարցը Անքորիջում համաձայնեցված բանաձևով լուծելու՝ չարժի հույս ունենալ երկարաժամկետ կարգավորման ձեռք բերման»։


«Մենք, ինչպես ընդգծել է Վլադիմիր Պուտինը, անկեղծորեն շահագրգռված ենք ուկրաինական ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով կարգավորելու հարցում։ Սակայն քանի դեռ դա չկա, Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն հասնել հատուկ ռազմական գործողության առջև դրված նպատակներին հենց մարտադաշտում, որտեղ Ռուսաստանի զինված ուժերը ռազմավարական նախաձեռնության են տիրապետում»,- նրա խոսքերը մեջբերել է Կրեմլի մամուլի ծառայությունը։