«Գրենլանդիան ԱՄՆ տարածք է 2026 թվականից». Թրամփը լուսանկար է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է արհեստական ​​բանականության օգնությամբ գեներացված լուսանկար, որում նա ամերիկյան դրոշը տեղադրում է Գրենլանդիայի տարածքում։


Լուսանկարում Թրամփը երկու ձեռքով բռնել է դրոշը, իսկ նրա հետևում կանգնած են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրանց կողքին ամրացված է ցուցանակ, որի վրա գրված է. «Գրենլանդիան ԱՄՆ տարածք է 2026 թվականից»։