Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը

Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը ողջունել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և հայտարարել, որ միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։ Այս մասին ասված է «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգում»-ի Ֆեյսբուքի էջում: