Թրամփը սպառնում է նոր մաքսատուրքեր սահմանել Գրենլանդիայի «միացմանը» դեմ երկրների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք դեմ են Գրենլանդիայի ԱՄՆ-ին «միացման» մտադրությանը, գրում է BBC-ին։


Սպիտակ տան հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Գրենլանդիան կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար և ԱՄՆ-ն այն կարող է ձեռք բերել «հեշտ կամ դժվար ճանապարհով»։


Դանիան և եվրոպացի դաշնակիները կտրականապես դեմ են այդ գաղափարին՝ ընդգծելով, որ ռազմական ճանապարհը կխախտի ՆԱՏՕ-ի սկզբունքները։


Դանիան զգուշացրել է, որ ռազմական գործողությունները կնշանակեն ՆԱՏՕ-ի՝ տրանսատլանտյան պաշտպանական դաշինքի վերջը, որտեղ ԱՄՆ-ն ամենաազդեցիկ գործընկերն է։


ՆԱՏՕ-ն գործում է այն սկզբունքով, որ դաշնակիցները պետք է օգնեն միմյանց դրսից հարձակման դեպքում. այն երբեք չի բախվել այնպիսի տարբերակի, երբ մեկ անդամը ուժ կիրառի մյուսի դեմ։


Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները և Մեծ Բրիտանիան, սահմանափակ թվով զորքեր են ուղարկել Գրենլանդիա։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շուտով կուղարկվեն «ցամաքային, օդային և ծովային միջոցներ»։