Բանկերի անունից խաղարկությունները կեղծ են. կիբեռոստիկանությունը հորդորում է զգույշ լինել

ՆԳՆ կիբեռոստիկանությունից տեղեկացնում են, որ սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։


 

«Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով։


 

Կրկին հորդորում ենք.


  • չմասնակցել նմանատիպ խաղարկություններին,
  • չանցնել կասկածելի հղումներով,
  • չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում»,-

​ասված է հաղորդագրությունում: