Արսեն Թորոսյանն այցելել է սոցիալական ծառայության Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու տարածքային կենտրոններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղի համայնքային իշխանությունների ուղեկցությամբ այցելել է Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու տարածքային կենտրոններ։

 


Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։


 

«Նախարար Թորոսյանը շրջել է կենտրոններում, ծանոթացել աշխատանքի կազմակերպման, քաղաքացիների սպասարկման, դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրման գործընթացներին։ Աշխատակիցների հետ զրույցում նախարար Թորոսյանը կարևորել է քաղաքացիներին զբաղվածության ծրագրերի, կենսաթոշակի և պետական նպաստների անկանխիկ եղանակով վճարման գործընթացի, անձի ֆունկցիոնալության գնահատման, ինչպես նաև իրականացվող բազմաթիվ ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության տրամադրումը»,-նշվում է հաղորդագրության մեջ։