Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ։
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությանը, առաջնորդները քննարկել են իրավիճակը Վենեսուելայում։
Պուտինը և Լուլա դա Սիլվան ընդգծել են Ռուսաստանի և Բրազիլիայի ընդհանուր սկզբունքային մոտեցումները՝ ուղղված Բոլիվարյան Հանրապետության պետական ինքնիշխանության և ազգային շահերի ապահովմանը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքերի համակարգումը՝ Լատինական Ամերիկայում և այլ տարածաշրջաններում լարվածության նվազեցման նպատակով։